18/01/2024 10:02
«Հրապարակ». Ավինյանը պատրաստվում է Երևանում ճանապարհները վարկերով ու պարտքերով կառուցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունն Ասիական զարգացման բանկից հերթական վարկն է պատրաստվում վերցնել՝ Երևանի Իսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածը կառուցելու համար։ Վարկի գումարը կազմում է 60 մլն եվրո։
Փաստորեն, Ավինյանը Երևանում ճանապարհները պատրաստվում է վարկերով ու պարտքերով կառուցել՝ դրանք փակելու բեռը թողնելով հետագա իշխանությունների ու սերունդների վրա։ Իսկ թե ինչի վրա են ծախսում բյուջեի հավաքագրումները, որոնց աճով այդքան հպարտանում են ՔՊ-ական իշխանությունները, պարզ չէ»։