18/01/2024 13:58
Բաքուն պատրաստ է Ռուսաստանի տարածքում խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ. Սերգեյ Լավրով
Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ Ռուսաստանի տարածքում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ըստ նրա՝ Երևանի դիրքորոշումն անհայտ է։
«Փաստ է՝ արևմտյան գործընկերները ցանկանում են, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի միայն իրենց տարածքում, փաստ է, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, ջանքեր են գործադրվում վերջ դնելու հակամարտությանը»,- ասել է Լավրովը։
«Ես չգիտեմ, թե որքանով է դրան պատրաստ Երևանը, թեև համապատասխան ազդակներ վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։