18/01/2024 14:10
Երբ Փաշինյանը եկավ իշխանության, մենք Երևանից հեռանալու ոչ մի ցանկություն չունեինք. ՌԴ-ն երբեք չի եղել ՀՀ-ի հետ հարաբերությունների սառեցման նախաձեռնող. Սերգեյ Լավրով
Մոսկվան երբեք չի եղել Երևանի հետ հարաբերությունների սառեցման նախաձեռնողը. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք երբեք չենք եղել այս հարաբերությունների սառեցման նախաձեռնողը։ Մենք հիշում ենք, երբ հայ պաշտոնյաներից շատերը դեռևս ընդդիմադիր ժամանակ տարբեր քաղաքական գործընթացների, նախընտրական քարոզարշավի ժամանակ կոչ էին անում դուրս գալ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։ Երբ Փաշինյանը եկավ իշխանության, մենք Երևանից հեռանալու ոչ մի ցանկություն չունեինք. ամեն ինչ զարգանում էր` ինչպես իր նախորդի օրոք»,- նշել է նա։