18/01/2024 15:57
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը Վիեննայում անդրադարձել է գնաճի տատանումներին
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Վիեննայում մասնակցել է Euromoney-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆորումին:
Մարտին Գալստյանը ելույթ է ունեցել ֆորումի կենտրոնական բանկերի գործունեությանը նվիրված պանելային քննարկմանը:
ՀՀ ԿԲ նախագահն անդրադարձել է արժեթղթերի շուկաներին, գնաճի տատանումներին, սպառողների վստահությանը և սպասումներին, ինչպես նաև խոշոր բանկերի վերահսկողությանը վերաբերող թեմաներին: