18/01/2024 12:02
Պատրաստ եմ լուծել առկա խնդիրները. Լոռին նոր մարզպետ ունի
Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ. որոշումը կայավեց կառավարության այսօրվա նիստում։
Ղազարյանը նշեց, որ երկար տարիներ ապրել ու աշխատել է Լոռու մարզում, տեղյակ է մարզում առկա հիմնահարցերից։
«Պատրաստ եմ մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրներն ու նպաստել մարզի շարունակական զարգացմանը»,- ասաց նա։
«Պարո՛ն Ղազարյան, դուք նշանակվեցիք Լոռու մարզպետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։