19/01/2024 21:15
Երևանում կառուցվող էլիտար շենքում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի
Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։
Այսօր` ժամը 18։00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել են, որ թիվ 17 խումբը կանչով մեկնել է Աղբյուր Սերոբի փողոցի 44/48 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հասցեում կառուցվող նորակառույց շենքում շինարարական աշխատանքեր կատարելիս տղամարդը բարձրությունից, ըստ նախնական տեղեկությունների, նախավերջին կամ վերջին հարկից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։Տեղում պարզվել է, որ նա ՌԴ քաղաքացի 69-ամյա Սարգիս Թ․-ն է։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։