19/01/2024 20:22
Գրիգորի Խաչատուրովը կմնա ազատության մեջ. Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատախազության բողոքը
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ: Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը և Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարել էր Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինելով վարչական հսկողությամբ և գրավով՝ 20 մլն դրամի չափով։