19/01/2024 17:33
ԵՄ-ի հետ գործընկերության ընդլայնման մեր հանձնառությունը բխում է ՀՀ քաղաքացիների համար ավելի լավ և անվտանգ միջավայրի տեսլականից. Արարատ Միրզոյան
ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման մեր հանձնառությունը բխում է մեր քաղաքացիների համար ավելի լավ և անվտանգ միջավայրի տեսլականից, Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշել է, որ խորվաթ գործընկերոջ հետ դիտարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ողջ շրջանակը, որն ընդգրկում է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, մարդկանց միջև շփումները, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև անվտանգության հարցերը:
«Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունն ընդլայնվում է նոր ուղղություններով, այն է՝ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը ՀՀ-ում և անվտանգային հարցերով երկխոսությունը»,- ընդգծել է Միրզոյանը: