20/01/2024 14:12
Ինչքան տարել էին, նույնքան էլ հետ են բերել․ ադրբեջանցիները գողացած ոչխարները վերադարձրել են
Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարներն ադրբեջանցիները վերադարձրել են, լրատվամիջոցներին հայտնել է ոչխարների տերը՝ Արմեն Ջահանգիրյանը։
Նա նշել է, որ ինչքան ոչխար տարել են, նույնքան էլ հետ են բերել։ Ջահանգիրյանի խոսքով, խնդիրը կարգավորվել է անվտանգության զորքերի միջոցով․ «Նրանք են բանակցել ու վերադարձրել։ Երեկ ժամը 22։00-ին կենդանիներին բերել են»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանցիները Արավուսից մոտ 230 ոչխար են գողացել։ ՊՆ-ից էլ Aysor.am-ին ասել էին, որ Արավուսից ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն ուսումնասիրվում են։