20/01/2024 17:13
Մեծ Բրիտանիան այլևս չի կարողանա ձկնորսությամբ զբաղվել Բարենցի ծովում․ Ռուսաստանը չեղարկել է համաձայնագիրը
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Բարենցի ծովում ձկնորսությամբ զբաղվելու իրավունքի մասին Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագրի չեղարկման նախագծին։
«Հաստատել «Ձկնորսության մասին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կառավարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջև կնքված համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին» դաշնային օրենքի նախագիծը և այն այն ներկայացնել Պետդումա՝ սահմանված կարգով»,- նշված է ՌԴ կառավարության որոշման մեջ։