20/01/2024 19:20
Իտալիան դադարեցրել է Իսրայելին զենքի մատակարարումները․ ԱԳ նախարար
Իտալիան դադարեցրել է Իսրայելին զենքի մատակարարումները՝ Գազայում պատերազմն սկսվելուց հետո, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Անտոնիո Տայանին՝ Quotidiano Nazionale-ին տված հարցազրույցում։
«Գազայում պատերազմի մեկնարկից ի վեր Իտալիան դադարեցրել է բոլոր տեսակի զենքերի մատակարարումն Իսրայելին․ այդ ամենն արգելանքի տակ է։ Ռազմական գործողություններն սկսվելուց հետո մենք կանգնեցրել ենք սպառազինության ու ցանկացած տեսակի զինտեխնիկայի մատակարարումները Իսրայել»,- ասել է նա։