20/01/2024 20:26
Նեթանյահուի նստավայրի մոտ միտինգ է տեղի ունեցել
Մի քանի հարյուր ցուցարարներ են երեկ երեկոյան հավաքվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ՝ պահանջելով կառավարությունից շտապ քայլեր ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվողներին ազատելու համար, հայտնել է The Times of Israel-ը։
Ցույցի 300-ից ավելի մասնակիցները հայտարարել են, որ անձամբ Նեթանյահուն ու նրա գլխավորած կառավարությունն են պատասխանատու նրա համար, որ իրենց հարազատները այսօր պատանդի կարգավիճակում են։ Բացի այդ, ցուցարարները մեղադրել են Իսրայելի վարչապետին ու կառավարությանը այն բանի համար, որ նրանք անհրաժեշտ ջանքեր չեն գործադրում պատանդ պահվողներին ազատելու ուղղությամբ։
Ըստ Իսրայելի հայտնած պաշտոնական տվյալների, ՀԱՄԱՍ-ը այժմ պատանդ է պահում 132 իսրայելցու։