20/01/2024 11:01
Արցախի հարցի գոյությունն ամեն կերպ փորձում են խորտակել միայն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները. Աբրահամյան
Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախի խորհրդարանի` 2023 թվականի տարեվերջին ընդունած որոշման համաձայն, պետք է ձևավորվեր Արցախի հարցով միջազգային հանձնախումբ, հաստատվեր դրա անդածների թիվն ու կազմը, նաև մշակվեր աշխատակարգ նրա գործունեության ուղղությունների ու նպատակների վերաբերյալ:
Մի քանի օր առաջ հայտարարվեց, որ Արցախի խորհրդարանի հիմնական ուժերի քաղաքական համաձայնությամբ, հանձնախմբի աշխատանքների մեկնարկը տրվել է:
Այս հանձնախմբի նպատակն է դրա մասնակից հեղինակավոր անձանց միջոցով տարբեր միջազգային հարթակներում առաջ մղել արցախցիներին վերաբերող օրակարգը` նրանց հայրենադարձությունից մինչև միջազգային իրավունքի հիման վրա նախատեսված պաշտպանություն:
Որքան էլ ՀՀ իշխանությունը շանտաժի ու սպառնալիքի միջոցով փորձի ծանր քար դնել Արցախի գլխին, մեկ է` ի հեճուկս նրա անփառունակ ջանքերի, Արցախի հարցը ոչ մի կերպ փակել չի հաջողվում:
Նկատենք, որ Արցախի հարցի գոյությունն ամեն կերպ փորձում են անտեսել ու խորտակել միայն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները»: