20/01/2024 10:05
«Ժողովուրդ». Արփի Դավոյանի թեման միանգամից փակվել է Լոռու մարզպետ նշանակելու հարցում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ մարզպետի թեկնածուի փնտրտուքի մեջ է եղել: Եվ մինչ թեկնածուին գտնելը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը երկար փնտրտուքների մեջ էր: Նույնիսկ խմբակցության պատգամավոր, ՔՊԿ վարչության անդամ Արփի Դավոյանին էին առաջարկել, սակայն նա մերժել էր՝ ասելով, որ օրենսդիրում իրեն լավ է զգում, ինչից հետո որևէ պնդում չէր եղել, թե անհրաժեշտ է թիմի որոշումը կատարել:
Բանն այն է, որ Լոռին բարդ մարզ է, և կին մարզպետը քրեական ավանդույթներով հարուստ տարածաշրջանում ուղղակի չէր ընկալվի: Առավել ևս՝ նրան մարզում չեն ընդունում մեծ հաշվով: Դրա համար, Արփի Դավոյանի թեման միանգամից փակվել է»։