20/01/2024 19:32
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը երկրորդ անգամ (2011, 2024) նվաճեց Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը։ Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
«Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ առաջնության վերջին խաղափուլում Ռոբերտը հաղթեց Արթուր Դավթյանին և դարձավ չեմպիոն:
Շնորհավորում ենք Ռոբերտին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ»,- նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը ևս այսօր նվաճեց Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը։