21/01/2024 17:36
Առևանգել են ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանին. մանրամասներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնում մարդու առևանգում հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Փաստաթղթերը ձևակերպվել են հունվարի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած Երևանի բնակիչ 48-ամյա Նարինե Հայրապետյանի հաղորդման փաստով։
Վերջինս հայտնել է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար իրեն նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։
Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։
Շամշյանի տեղեկություններով, Ն. Հայրապետյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ է։