21/01/2024 12:13
Շախմատի տղամարդկանց առաջնության նոր չեմպիոնը Ռոբերտ Հովհաննիսյանն է
Հայաստանի շախմատի 2024 թվականի տղամարդկանց առաջնության չեմպիոնը Ռոբերտ Հովհաննիսյանն է
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնության վերջին տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Արթուր Դավթյանին և 9 հնարավորից հավաքելով 6 միավոր` դարձավ Հայաստանի կրկնակի չեմպիոն: Երկրորդ տեղում Մանուէլ Պետրոսյանն է:
Ռոբերտ Հովհաննիսյանը Հայաստանի չեմպիոն էր դարձել նաև 2011 թվականին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև կանանց առաջնությանը չեմպիոնը: Հայաստանի եռակի չեմպիոն էր հռչակվել Սուսաննա Գաբոյանը: