21/01/2024 13:04
Բաքվի բարբարոսական վարչախումբը զավթված հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի «մայրաքաղաք». Ոսկանյան
«Բաքվի բարբարոսական վարչախումբը բռնազավթված հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի 2024թ., իբր, «մայրաքաղաք»: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Եվ սա այն դեպքում, երբ Բաքվի բարբարոսական վարչախումբն իր բնույթով և էությամբ իսլամատյաց է։ Դրա վերջին ակնառու դրսևորումը շիայական հռչակավոր իմամ Հուսեյնի եղբայր և զինակից, շիաների կողմից սրբացված Աբուլֆազլ Աբբասի անվան՝ արհեստածին Ադրբեջանում կիրառության պետական արգելքն է, որն անհնարին եղել հաղթահարել նույնիսկ եվրոպական ատյանների միջոցով», - հավելել է Ոսկանյանը: