22/01/2024 12:43
Առաջիկայում նախատեսվում է շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով (Տեսանյութ)
Առաջիկայում նախատեսում ենք շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:
«Իհարկե, այստեղ աշխատանք ունենք անելու և համապատասխան մասնագետներ գտնելու, որոնք կունենան համապատասխան կրթություն և կվարեն մոպեդ»,-ասաց Կարապետյանը։
Նա նշեց, որ վերլուծել են շտապօգնության կանչերի ուշացումների վիճակագրությունը.
«Հունվարի առաջին 18 օրերի ընթացքում 19 595 կանչից 1 829 ուշացում է եղել, 6 բողոք է գրանցվել, որից 4-ը վերաբերել է ուշացումներին»։
Արձագանքելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ 1-03-ին ուղղված զանգերի սպասարկման որակը պետք է բարելավել։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։