22/01/2024 10:53
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը
ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպման օրակարգում նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցն է. հաղորդում է Եվրոպական խորհուրդը՝ նշելով, որ ԵՄ ԱԳ նախարարներն այսօր հանդիպում են Բրյուսելում։ Նիստը նախագահում է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը։
«Ընթացիկ հարցերով խորհուրդը կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի հարցերը»,-նշված է հաղորդագրությունում։
Խորհրդի քննարկման օրակարգային հարցերից են ռուս-ուկրաինական պատերազմը, Մերձավոր Արևելքի իրավիճակը։