22/01/2024 22:13
Ալիևի տարածքային հավակնությունները լուրջ անհանգստություն են առաջացնում. Բորել
Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավակնություններով, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
«Իլհամ Ալիևի տարածքային հավակնությունները լուրջ անհանգստություն են առաջացնում։ Հայաստանի տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»,- մասնավորապես, ասել է նա։