22/01/2024 09:40
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Լոռու մարզում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ, Բերդ, Դիլիջան, Ծաղկաձոր, Գյումրու, Հրազդանի, Գավառ քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի, Գորայքի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։