22/01/2024 19:22
Ֆիլիպ Կիրկորովից 8 միլիոն ռուբլի են բռնագանձել՝ չվճարած հարկերի դիմաց
Դատարանը որոշում է կայացրել երգիչ Ֆիլիպ Կիրկորովից 8 միլիոն ռուբլի բռնագանձել՝ չմարված հարկային պարտավորությունների դիմաց։
«Դատարանը, քննելով պարտքի բռնագանձման պահանջով հայցը, որոշում է կայացրել Ֆիլիպ Կիրկորովից Մոսկվայի № 9 հարկային ծառայության տեսչության օգտին բռնագանձել 7 միլիոն 972 985 ռուբլի՝ հարկերի և տուրքերի գծով 2022 թվականի պարտքի դիմաց, ինչպես նաև 24 հազար ռուբլու չափով պետական տուրք, որը պետք է փոխանցվի Մոսկվա քաղաքի բյուջեին»,- ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանից։