22/01/2024 17:47
Միացյալ նահանգները դեսպան Մարկարովային է տեսնում Ուկրաինայի նոր վարչապետի պաշտոնում․ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայություն
Միացյալ նահանգները իր երկրում Ուկրաինայի դեսպան Օկսանա Մարկարովային է տեսնում որպես Ուկրաինայի նոր վարչապետ և նրան պատրաստում է այդ պաշտոնին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Նարիշկինի հայտարարությունը տարածել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Դրանում նշվում է, որ համապատասխան հանձնարարականը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստացել է 2023 թվականի վերջին ԱՄՆ կատարած իր այցի ժամանակ։ Նշվում է նաև, որ Մարկարովան կրթություն է ստացել Ինդիանայի համալսարանում՝ Բլումինգթոնում (Indiana University Bloomington):
Սերգեյ Նարիշկինի հայտարարությունում նշվում է նաև, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի ֆինանսների նախարարի պաշտոնում տեսնում է Հարվարդում ուսանած Ալեքսանդր Կավային, ով այսօր Ուկրաինայի ֆինանսների փոխնախարար է, իսկ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում՝ Լեհաստանի պետական կառավարման ազգային ինստիտուտի շրջանավաարտ Տարաս Կաչկային։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենի հայտարարության համաձայն՝ Վաշինգտոնը Զելենսկուց պահանջել է կառավարության կազմից հեռացնել «Սպիտակ տան վստահությունը կորցրած անձանց»։