22/01/2024 20:36
ԱՄՆ-ն Զելենսկու դեմ այնպիսի կոմպրոմատ ունի, որը կարող է ոչնչացնել նրան․ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիտի, որ ԱՄՆ իր դեմ այնպիսի կոմպրոմատներ ունի, որոնք կարող են «ոչնչացնել իրեն՝ որպես նախագահի», հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
«Այդ պայմաններում էլ Զելենսկին շարունակելու է պարել իր ամերիկացի տերերի երաժշտության տակ»,- ասել է Նարիշկինը։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը նշել է նաև, որ ԱՄՆ-ն Զելենսկուց պահանջել է կառավարության կազմից հեռացնել այն պաշտոնյաներին, որոնք կորցրել են Սպիտակ տան վստահությունը։
«Վաշինգտոնը, որպես Ուկրաինայի լիակատար վասալացման իր քաղաքականության մի մաս, անցել է այդ երկրում գաղութային վարչակազմի ստեղծմանը»,- ասել է Սերգեյ Նարիշկինը։