22/01/2024 22:38
Չեխիան զորակոչի տարիքի ուկրաինացիներին չի արտահանձնի
Չեխիան Ուկրաինային չի վերադարձնի իր երկրում գտնվող զորակոչի տարիքի տղամարդկանց, որոնք Ուկրաինայի քաղաքացիներ են հանդիսանում, հայտարարել է Չեխիայի պետական հեռուստաաընկերությունը՝ հղում անելով երկրի ԱԳ նախարար Յան Լիպավսկուն։
«Չեխիան զորակոչի տարիքի ուկրաինացիներին չի վերադարձնի իրենց հայրենիք»,- մասնավորապես, ասել է Չեխիայի ԱԳ նախարարը՝ անդրադառնալով Ուկրաինայում նախապատրաստվող «Զորահավաքի մասին» օրենքին։
«Լիպավսկու խոսքով, Չեխիան չի կարող Ուկրաինայի քաղաքացիներին վերադարձնել հայրենիք՝ մոբիլիզացիայի պատճառով։ Նման մեխանիզմներ չկան, դրանք չէին էլ համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու պարտավորություններին, որոնք ստանձնել է Չեխիան»,- հաղորդել է չեխական հեռուստաընկերությունը՝ մեջբերելով երկրի արտգործնախարարի խոսքը։