22/01/2024 18:55
Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Պակիստանը պատրաստվում են հանդիպում անցկացնել․ օրակարգում Աֆղանստանի հարցն է
Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Պակիստանը պատրաստվում են Աֆղանստանի հարցով հանդիպում անցկացնել, այն կարող է տեղի ունենալ մինչև հունվարի վերջ, ՏԱՍՍ-ին ասել է Աֆղանստանի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։
«Ռուսաստան-Չինաստան-Իրան-Պակիստան հանդիպումը նախապատրաստման փուլում է, այն տեղի կունենա»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ ըստ նախնական տեղեկությունների՝ այն մինչև հունվարի վերջ է տեղի ունենալու, սակայն հանդիպման վայրը դեռ հստակեցված չէ։
Նա նշել է նաև, որ Իրանի կողմից Պակիստանին հարվածներ հասցնելու փաստն ու երկրների միջև լարվածությունը չի ազդի հանդիպման վրա, «այդպիսի մտավախություններ չկան»։
Աֆղանստանի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է նաև, որ հանդիպման օրակարգի հարցերից են «Աֆղանստանի ներկայիս իշխանությունների հետ փոխգործակցությունը՝ ներառական կառավարություն ստեղծելու հեռանկարի տեսանկյունից», ինչպես նաև ահաբեկչության ու թմրամիջոցներ հետ կապված հանցագործությունների դեմ պայքարը։