22/01/2024 17:23
«Պատմության դատաստանն անողոք է»․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանը՝ ԿԳՄՍ նախարարության նոր նախաձեռնության մասին
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը անդրադարձել է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» անվամբ փոխելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության առաջարկին։
Ինքնությունից մեզ կտրելու գործընթացը ծրագրավորված և լայն թափով շարունակվում է։ Հիմա էլ նոր բան են մոգոնել՝ ոչ թե Հայոց պատմություն, այլ Հայաստանի։
Սա սոսկ բառերի փոփոխություն չի լինելու, այլ բովանդակության։
Լռության, անտարբերության, կեղծ հայրենասիրության այս մթնոլորտում ամեն ինչ էլ սպասելի է՝ զինանշանի, օրհներգի փոփոխություն և այլն։
Հավատացեք՝ սա էլ վերջը չէ․․․ ինչ էլ անեն, անմահ չեն, իսկ պատմության դատաստանն անողոք է»,- սոցցանցի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանը։