22/01/2024 13:44
Պարեկներն օշականցու մոտ հայտնաբերել են կանեփանման և բյուրեղանման զանգվածներ
Հունվարի 20-ին, առավոտյան ժամը 5.15-ին, Օշական գյուղում ծառայություն իրականացնող Արագածոտնի մարզի պարեկները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին:
Անձնական խուզարկությամբ օշականցի 35-ամյա տղամարդու բջջային հեռախոսի մարտկոցի պահոցում հայտնաբերվել է բյուրեղանման զանգվածով փաթեթ, իսկ գրպանի ծխախոտի տուփի մեջ եղած երեք փաթեթներում կար ընդհանուր 19 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվել է նաև ծալովի դանակ:
Ըստ նրա` դեղնականաչավուն զանգվածը վայրաճ թփերից քաղած կանեփ է, իսկ բյուրեղանման զանգվածը ձեռք է բերել Տելեգրամ հավելվածի միջոցով, և երկուսն էլ անձնական օգտագործման համար են:
Կազմված փաստաթղթերն ու 35-ամյա տղամարդը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են: