23/01/2024 20:47
Ստոլտենբերգը հայտարարել է՝ Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ին ուղիղ սպառնալիք չկա
ՆԱՏՕ-ն ներկայումս չի տեսնում Ռուսաստանի կողմից անմիջական սպառնալիք՝ դաշինքի անդամներից որևէ մեկի դեմ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Մենք դաշնակիցներից որևէ մեկի դեմ ուղիղ և անմիջական սպառնալիքներ չենք տեսնում։ Մենք ուշադիր հետևում ենք Ռուսաստանի գործողություններին, բարձրացնում ենք մեր զգոնությունը, մեր ներկայությունը դաշինքի արևելյան թևում, որպեսզի կանխենք ցանկացած հարձակում դաշնակիցներից որևէ մեկի վրա»,- ասել է Ստոլտենբերգը՝ ճեպազրույցի ժամանակ։