23/01/2024 14:50
ԵՄ քաղաքացիական առաքելությունը Մարտի Լուցարի հետ պարեկություն է իրականացրել Ջերմուկում
Չնայած բարդ ձմեռային պայմաններին՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող ներկայացուցիչ Մարտի Լուցարի հետ պարեկություն ենք իրականացնում Ջերմուկում. X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառման մեջ նշել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունից:
«Առաքելության պարեկային խումբն Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմից հետևել է անվտանգության իրավիճակին»,- նշել են առաքելությունից: