23/01/2024 18:05
Ռուսաստանը ԱՊՀ երկրներից ավելի հստակ դիրքորոշում է ակնկալում հակառուսական բանաձևերի վերաբերյալ
ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Ռուսաստանը ԱՊՀ երկրներից ավելի հստակ դիրքորոշում է ակնկալում՝ ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի վերաբերյալ։
«Ցանկալի կլիներ, որ ՄԱԿ ԳԱ-ում ակնհայտ հակառուսական բանաձևերի նախագծերը դիտարկելիս մեր գործընկերները ավելի հստակ արտահայտեին իրենց բացասական վերաբերմունքը նման նախաձեռնություններին, որոնց հաջորդում են մեր երկրի անունը սևացնելուն և ինչպես մեր երկրի զարգացմանը, այնպես էլ ԱՊՀ-ի հետ փոխշահավետ համագործակցությանը խոչընդոտող գործողություններ»,- ասել է Պանկինը՝ Մինսկում ընթացող ԱՊՀ մշտական ներկայացուցիչների նիստի ժամանակ։
Նա հավելել է, որ Մոսկվան իր հերթին համապատասխան կերպով կվարվի ԱՊՀ երկրների դեմ նախաձեռնությունների ժամանակ՝ ենթադրելով, որ այդպիսիք տեղ կգտնեն։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՊՀ երկրների հետ փոխգործակցությունը մեր համագործակցության առանցքային ուղղություններից է, այն հիմնված է այդ հարթակում դիտարկվող բազմաթիվ խնդիրների վերաբերյալ մոտեցումների համընկնման կամ նմանության վրա»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։