23/01/2024 18:35
Պետք է կանխել․ Նիկոլ Փաշինյանը չպիտի կարողանա փոխել մեր անցյալը, մեր արժեքները, մշակույթը, պատմությունը․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ավարտին լրագրողները հասցրին ՀՀԿ փոխնախագահին հարց ուղղել Հայաստանի սահմանադրությունը փոխելու և «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու՝ իշխանությունների նախաձեռնությունների վերաբերյալ։
Փաշինյանի այս նոր նախաձեռնությունների առնչությամբ Արմեն Աշոտյանը դատարանի դահլիճում ասաց․
«Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել ոչ միայն սահմանադրությունը, այլև հայ ժողովրդի անցյալը, ներկան, որպեսզի շարունակի իշխել ապագայում։ Պետք է կանխել այդ բոլոր փորձերը։ Նա չպիտի կարողանա փոխել մեր անցյալը, մեր բարոյականությունը, արժեքները, մշակույթը, պատմությունը։ Նա դա անում է, որպեսզի երկարաձգի սեփական իշխանությունը։ Նա փոխում է անցյալը, որպեսզի մնա իշխանության նաև ապագայում»։
ՀՀԿ փոխնախագահը շեշտեց՝ Փաշինյանն ուզում է փոխել ոչ միայն արցախցիների, մշեցիների, սասունցիների պատմությունը, այլև ամբողջ հայ ժողովրդինը։
«Փոխում են ամբողջ հայ ժողովրդի պատմությունը։ Եվ հայ ժողովրդի պատմությունը սարքում են տարածքի պատմություն։
Լավ է՝ չեն ասում՝ դելիմիտացիա անենք, տեսնենք՝ ինչքան տարածք է մնում, դրա պատմությունը գրենք»,- ասաց նա։