23/01/2024 10:22
«Փաստերի խեղաթյուրումն Ադրբեջանի օրինական շահերի անտեսում է»․ Բաքուն պատասխանել է Բորելին
Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ «Ժոզեպ Բորելի սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտների օրինակ է, որն էլ ավելի է սրում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները»։
«ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից փաստերի խեղաթյուրումն Ադրբեջանի օրինական շահերի անտեսում է»,-հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն մտահոգված է Հայաստանի տարածքում Ադրբեջանի հավակնություններով և կոչ է արել վերադառնալ հարաբերությունների կարգավորման բանակցություններին։ Բորելը նշել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անթույլատրելի է լինելու, և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում։