23/01/2024 16:34
Կարգավորում ունենալու քաղաքական կամք չկա Ադրբեջանի կողմից, կա ճիշտ հակառակը. ԱԳ նախարար (Տեսանյութ)
Կարող ենք արձանագրել, որ կարգավորում ունենալու քաղաքական կամք չկա Ադրբեջանի կողմից, ճիշտ հակառակը, կա խնդիրներն ավելի սրելու, Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնելու, սահմանազատման գործընթացում խոչընդոտներ հարուցելու քաղաքականություն, բայց ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալու գործընթացին, ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մեծ հաշվով՝ հենց այս խնդիրների լուծման նպատակ և առաքելություն ունի խաղաղության գործընթացը»,-ասաց նախարարը։
Նա նշեց, թե ի սկզբանե ո՛չ հայկական կողմից, ո՛չ էլ ադրբեջանական կողմից նախապայմաններ չեն ներկայացվել.
«Թվարկածս խնդիրներն էլ որպես նախապայման չենք ձևակերպել, բայց կարծում ենք, որ աշխատանքային գործընթացում հնարավոր կլինի հղկել այդ հարցերը, հակառակ դեպքում չի ստացվի խաղաղություն կնքել»։