23/01/2024 10:18
Վաշինգտոնն աշխատելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջնագծին հասնելու ուղղությամբ. Պատել
Վաշինգտոնը հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու հարցում՝ երկու կողմերի հետ համակարգմամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև բանակցություններ վարելու՝ ԱՄՆ-ի ցանկությանը։
«Դրանում հետաքրքրված են ԱՄՆ-ն և պետքարտուղարը, և մենք ջանասիրաբար աշխատելու ենք, որպեսզի հասնենք վերջնագծին՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև այս հարցի շուրջ աշխատող մյուսների, այդ թվում՝ Լուիս Բոնոյի (խմբ.`ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական) հետ համակարգմամբ», - ասել է Պատելը ճեպազրույցի ընթացքում։
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ քննարկելու համար Վաշինգտոնում նախատեսված բանակցություններին, Վեդանտ Պատելը նշել է, որ առայժմ հստակ պայմանավորվածություններ չկան։