23/01/2024 15:00
«Բարի ծառայություն ձեզ, տղե՛րք». շարունակվում է ձմեռային զորակոչը
Այսօր Իջևան և Նոյեմբերյան համայնքների զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:
Զորակոչիկներին ճանապարհելու են գնացել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, զինակոչիկների ծնողները, հարազատները, ընկերները:
«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի N1 տարածքային ստորաբաժանման ղեկավարն ու աշխատակիցները ողջունել են ներկաներին, զորակոչիկներին մաղթել են խաղաղ և անփորձանք ծառայություն:
Բարի ծառայություն ձեզ, տղե՛րք...»,- ասվում է հաղորդագրությունում։