23/01/2024 16:31
Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հավանականություն այս պահին էլ առկա է. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հավանականություն այս պահին էլ առկա է, այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այն հռետորաբանությունը, որին ականատես եղանք Ադրբեջանի նախագահի հարցազրույցում, թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացնել մեր զգոնությունը»,-ասաց նա։
Միրզոյանը շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարը տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։
«Մենք տեսանք, թե ինչպես են Հայաստանի այս կամ այն քաղաքներ, մարզեր անվանվում Արևմտյան Ադրբեջան։ Այո, էսկալացիայի հավանակություն միշտ էլ կա»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը։
Արդյո՞ք էսկալացիայի հավանականությունը կմեծանա ընտրությունների ընթացքում՝ ԱԳ նախարարը կարծում է, որ ռացիոնալ է այդպես մտածելը։