24/01/2024 15:36
Սա քաղաքական շինծու գործ Է. նպատակը Սերժ Սարգսյանին վարկաբեկելն էր, ինչը չի ստացվել. Աբրահամյան (Տեսանյութ)
Այսօր շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ովքեր հետևել են այս դատական գործին, գիտեն, որ իրականում այս գործը որևէ առնչություն չունի Սերժ Սարգսյանի հետ. «Շատ ակնհայտ է, որ ի սկզբանե սա եղել է քաղաքական գործ, որի նպատակը եղել է Սերժ Սարգսյանին ներքաշել այս պրոցեսում և ցույց տալ, որ վերջինս կապ ունի ինչ-ինչ իրադարձությունների հետ:
Իշխանությունների ձգտումները՝ հասնել նրան, որ ցույց տան՝ Սերժ Սարգսյանը որևէ հանգամանքով ունի մեղավորություն այս գործում, բնականաբար, որևէ ձևով չեն կարող հիմնավորված լինել: Սա հերթական բեմադրությունն էր, որը իշխանության մոտ չստացվեց»:
Նրա խոսքով՝ սա քաղաքական շինծու գործ է, որի նպատակը Սերժ Սարգսյանին վարկաբեկելն է, որն ակնհայտորեն չի ստացվել: