24/01/2024 12:21
Սուր շնչառական հիվանդությունների պատճառը վիրուսներն են, որոնց վրա հակաբակտերիային դեղերը չեն ազդում
Հակաբակտերիային դեղերի չհիմնավորված, ոչ ռացիոնալ և ոչ նպատակային, սխալ դեղաչափերով կիրառումը, ինքնաբուժումը, բուժման ռեժիմի խախտումը կամ ընդհատումը, նպաստում է դրանց նկատմամբ կայուն մանրէների առաջացմանը, հայտնում են առողջապահության նախարարությունից։
Արդյունքում մանրէներն այնքան են փոխվում, որ հակաբակտերիային դեղերն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում:
Հակաբակտերիային դեղերը կարևոր ռեսուրսներ են և անհրաժեշտ են լուրջ բակտերիալ վարակիչ հիվանդությունների արդյունավետ բուժման համար: