24/01/2024 12:51
ՀՀ կառավարությունը վաղը կքննարկի ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը
ՀՀ առավարությունը կքննարկի Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը։
Կառավարության վաղվա նիստում այս հարցը կներկայացնի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը: