24/01/2024 10:56
Գյումրու ավագանին հաստատեց 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը և քաղաքի բյուջեն
Գյումրու համայնքի ավագանին արտահերթ նիստի ժամանակ միաձայն հաստատեց 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը և բյուջեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ու աշխատանքային պլանը չէր ընդունվել 2023-ի տարեվերջյան նիստին:
Նախագծին կողմ էին քվեարկել միայն «Բալասանյան դաշինք»-ը և «Հանրապետական» խմբակցությունը, ձեռնպահ էին մնացել «Ապրելու երկիր» և «Զարթոնք» խմբակցությունները: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 11 անդամով դեմ էր քվեարկել նախագծին:
Բյուջեին դեմ քվեարկած «Քաղաքացիական պայմանագիր» և «Զարթոնք» կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքով այն իրատեսական չէր ու չէր լուծում քաղաքի խնդիրները: Մինչ բյուջեն ավագանու անդամների հաստատմանը ներկայացնելն այն դրվել էր նաև հանրային քննարկման. 2024 թվականի բյուջեն կազմում է 5 մլրդ 767,7 մլն:
Ներկա ավագանու բոլոր անդամները (27) կողմ քվեարկեցին թե տարեկան պլանի, թե բյուջեի նախագծերին։