24/01/2024 18:55
Իսրայելը շահարկում է Հոլոքոստի թեման՝ նսեմացնելով դրա սակրալ նշանակությունը․ Զախարովա
Իսրայելը, Պաղեստինի հետ հակամարտության համատեքստում, շահարկում է Հոլոքոստի թեման, ինչի պատճառով այն դադարում է սակրալ մնալ շատերի համար, «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ամեն անգամ Անվտանգության խորհրդում Իսրայելի մշտական ներկայացուցիչը, իսրայելական կողմը պաղեստինա-իսրայելական հակամարտությունը չգիտես ինչու՝ կապում է Հոլոքոստի թեմայի հետ»,- ասել է Զախարովան՝ հիշեցնելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը՝ «Չի կարելի շահարկել Հոլոքոստը՝ ինքներդ ձեզ ցանկացած արարք թույլատրելու իրավունք վերապահելով»։
«Բայց ամենասարսափելին, իմ կարծիքով, նրանում է նաև, որ այսպիսով Հոլոքոստը շատերի՝ միլիոնավոր, հարյուր միլիոնավոր մարդկանց համար դադարում է սրբազան մնալ, դադարում է պատմական լինել և վերածվում է իրադարձության, ստանում է այդպիսի կարգավիճակ»,- ասել է Զախարովան։