24/01/2024 15:44
Արմինե Ադիբեկյանն արդարացվեց
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն արդարացվել է, այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք` Արմինե Ադիբեկյանի նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվում ֆեյսբուքյան երկու գրառման համար։
Գրառումներից մեկում Ադիբեկյանը նշել էր․ «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։
Ադրբեջանագետին մեղադրում էին հրապարակային բռնության կոչեր անելու մեջ։