24/01/2024 12:27
Աշխարհում շուրջ 250 մլն երեխա կրթությունից դուրս է, 720 մլն-ից ավելի մեծահասակներ և երիտասարդներ անգրագետ են
Աշխարհում շուրջ 250 մլն երեխա այսօր կրթությունից դուրս է մնացել և այդ թիվը գնալով աճում է. ասուլիսին հայտարարեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը։ Ըստ նրա՝ 720 մլն-ից ավելի մեծահասկներ և երիտասարդներ անգրագետ են։
«Այս միլիոնավոր երեխաներից մոտ 220 մլն-ը տուժել է տարբեր տիպի հակամարտություններից և կլիմայական ճգնաժամերից։ Հատկապես մեծ է կլիմայական ճգնաժամերի ազդեցությունը երեխաների վրա»,-ասաց նա։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավարի խոսքով՝ կրթության ընդհատումները բերում են ոչ միայն նրան, որ երեխաները հնարավորություն չեն ունենում հաճախել իրենց դպրոցներ, այլ նաև հանգեցնում են տեղահանության։ «Սկսում է ռեսուրսների համար պայքար և վերջին ժամանակներում տեղահանված ազգաբնակչության մեծ մասը՝ Համաշխարհային բանկի տվյալներով՝ մոտ 70 տոկոսը նախապես տեղահանվել են իրենց համայնքներից կլիմայի ազդեցությունների հետևանքով»,-ասաց նա։
Ըստ Պողոսյանի՝ նման մեծ թվի հիմքում հատկապես քովիդի համաճարակով պայմանավորված կրթության ընդհատումն էր, որից հետո երեխաները մնացին նաև կրթությունից դուրս։