24/01/2024 22:25
Լեհաստանը հայտարարել է, որ վարժանքներ է անցկացնելու 20 հազար զինվորականների մասնակցությամբ
Լեհաստանի և մի շարք այլ երկրների զինված ուժերը կմասնակցեն DRAGON-24 վարժանքներին, որոնք անցկացվում են Steadfast Defender 2024 զորավարժությունների շրջանակում, և կմեկնարկեն փետրվարի վերջին, այդ մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ վարժանքներին 20 000 զինծառայողներ կընդգրկվեն, կներգրավվի 3,5 000 միավոր զինտեխնիկա՝ Լեհաստանից և նրա դաշնակից երկրներից։
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Steadfast Defender 2024-ը վերջին տասնամյակների ընթացքում ՆԱՏՕ-ի ամենալայնածավալ զորավարժություններն են, սակայն իրենց մասնակցությամբ վարժանքների անցկացման կոնկրետ վայրը չի նշել։
Ավելի վաղ էլ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր հայտարարել, թե 2024 թվականի հունվարի վերջին ՆԱՏՕ-ի վերջին տասնամյակների ամենախոշոր զորավարժություններին՝ Steadfast Defender 2024-ին կմասնակցեն դաշինքի երկրներից և Շվեդիայից շուրջ 90 հազար զինվորականներ։