24/01/2024 21:39
Արարատ Միրզոյանը հաստատում է՝ Ադրբեջանը խնդիր է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ («Ազատություն»)
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել է, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ։
«Բարձրաձայն էլ իրենք այդ մասին ասել են, այո։ Իրենք համարել են, որ դա խնդիր է և իրավական հարցեր են ներկայացրել։ Մենք էլ համապատասխանաբար նույն կերպ խնդրահարույց ենք համարել իրենց մոտ ձևակերպումները», - «Ազատության» հետ զրույցում հայտարարել է նախարարը։
Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա նաև Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։
Օրեր առաջ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ունենա նոր Սահմանադրություն, «որը երկիրն ավելի մրցունակ ու կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»: