24/01/2024 18:07
Այս գործով չի կարող արձակվել այլ դատական ակտ, քան արդարացման դատավճիռը․ Սերժ Սարգսյանի փաստաբան (Տեսանյութ)
Այն մարդիկ, որոնք այս գործը փաթեթավորել են, թխել են և վարել են՝ այն թխելու արդյունքում, վաղը պատասխան են տալու արդարադատության, սերունդների, հետո էլ Աստծո առաջ, Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Փաստաբանը շեշտեց՝ Հայաստանի այսօրվա արդարադատությունից ակնկալիքներ չկան, բայց ակնհայտ է՝ Սերժ Սարգսյանի գործով չի կարող արձակվել այլ դատական ակտ, քան արդարացման դատավճիռն է։
«Այս գործն, ինչպես ի սկզբանե ասել ենք, չի ունեցել հանցագործության դեպք, սա աբսուրդ է, ինչի մասին մենք խոսում ենք տարիներով և փաստերով ներկայացրել ենք»,- ասաց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում