24/01/2024 16:09
Քրեական վարույթ՝ ֆրանսուհու հաղորդման հիման վրա․ լրտեսության հետ չի առնչվում. ՔԿ
Ֆրանսահայ հայտնի ռազմական եւ հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանը թվիթերյան իր էջում գրել է, որ Հայաստանում, մասնավորապես, Վարդենիսում, ձերբակալվել է մի ֆրանսուհի, որը կասկածվում է լրտեսության մեջ: Իսկ ֆրանսուհին պնդում է, որ իրեն բռնաբարել են, ազոտական թթու (կիսլատա) են լցրել վրան:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն Aysor.am-ին տեղեկացրեց, որ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող կնոջ կողմից տրված հաղորդման հիման վրա 2023թ․ դեկտեմբերին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով։
«Քրեական վարույթով ստուգվում են հաղորդման մեջ նշված տվյալների իսկությունը և հանգամանքները։ Այս պահին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում՝ նախաքննության շահերից ելնելով։ Լրտեսությանը, բնականաբար, այս վարույթը չի առնչվում»։