24/01/2024 20:51
ՔՊ-ի պատգամավորներն Արարատ Միրզոյանի հետ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներն են քննարկել
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այդ մասին ՔՊ-ի ֆեսյբուքյան էջից ենք տեղեկանում։
«Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ»,- նշված է գրառման մեջ։